fbpx
Հասարակություն

Beeline-ը գործարկել է «SMS ինֆո» ծառայությունը

Beeline-ը գործարկել է «SMS ինֆո» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զանգվածային հաղորդագրությունների տարածում։

Ծառայությունը հասանելի է կորպորատիվ հաճախորդների համար և թույլ է տալիս տարածել տեղեկատվական, կոմերցիոն և գովազդային հաղորդագրություններ, օրինակ՝ կոմունալ ծառայությունների հաշիվների, ծանուցումներ վթարային անջատումների մասին և այլն։

«Հաղորդագրությունների զանգվածային տարածումը թույլ է տալիս տեղեկատվությունը առավել արագ և ճիշտ ժամանակին հասցնել թիրախային լսարանին, այսինքն՝ հասցեատերերին։ Ծառայության շրջանակում մեր հաճախորդները կստանան պարզ և հարմար վեբ ինտերֆեյսից օգտվելու հնարավորություն, կունենան կառավարման, մոնիթորինգի և տեղեկատվության հավաքագրման բազմաթիվ գործիքներ։ Վստահ եմ, որ հաղորդագրության տարածման ճշգրիտ կարգավորման, լսարանի ընտրության հնարավորությունը և հասանելի գինը կդարձնեն այս ծառայությունը օգտակար և պահանջված գործիք մեր կորպորատիվ հաճախորդների համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

SMS-ների տարածման կառավարումն իրականացվում է հարմար և հասկանալի վեբ ինտերֆեյսի օգնությամբ։ Ծառայության հետ աշխատելու համար կարելի է օգտվել ցանկացած ծրագրից՝ Google Chrome, Opera, Firefox։

Աղբյուր՝ itel.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ