Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երգիչ Դիմա Բիլանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
«Ազգային մշակույթի և արվեստի զարգացման, երկար տարիներ բեղմնավոր գործունեություն ծավալելու համար՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է հանձնվում Դիմա Բիլան Նիկոլաևին»,- ասվում է փաստաթղթում:
Աղբյուր՝ aysor.am