Չինական հրթիռի բեկորներն ընկել են հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների վրա, այս մասին հայտնել են ԱՄՆ և Չինաստանի պաշտոնյաները:
Չինական տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ «Լոնգ Մարչ-5» – ի մնացորդների մեծ մասն այրվել է մթնոլորտում:
Ավելի վաղ տիեզերական փորձագետները հայտարարել էին, որ հրթիռի վայրէջքի հավանականությունը բնակեցված վայրում չափազանց ցածր է։
Հրթիռի հիմնական փուլի անվերահսկելի վերադարձը տիեզերական աղբի համար պատասխանատվության հարցեր է առաջացրել:
Ավելի վաղ NASA-ն չինական տիեզերական գործակալությանը կոչ էր արել մշակել հրթիռներ, որոնք մթնոլորտ վերադառնալիս կբաժանվեին ավելի փոքր մասերի, ինչպես դա միջազգային նորմ է: