fbpx
Աշխարհ

Իրաքը դադարեցրել է թռիչքները Բելառուսի հետ

Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Իրաքը դադարեցրել է օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ։

«Կառավարության որոշման համապատասխան, Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարում է Իրաքի ավիաուղիների կամ այլ ազգային փոխադրողների հետ Մինսկ կատարվող բոլոր չվերթների դադարեցման մասին մինչև նոր ծանուցում»,-  ասված է Արաբական Հանրապետության ավիացիայի ղեկավարության հաղորդագրության մեջ։

Օդային հաղորդակցության դադարեցման պատճառով թռիչքներ կարող են թույլատրվել միայն քաղաքացիների վերադարձի համար:

Միաժամանակ մամուլի ծառայությունը նշել է, որ այս երկրից Իրաք չվերթները շարունակվելու են։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ