fbpx
Աշխարհ

Բելառուսում քրգործ են հարուցել Տիխանովսկայայի դեմ

Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդին հայտնել է, որ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և BYPOL ընդդիմադիր նախաձեռնության անդամների դեմ՝ կազմակերպված խմբի կողմից ահաբեկչություն նախապատրաստելու համար:

«Մի քանի օր առաջ այդ անձինք փորձել են պայթյուններ ու հրկիզումներ իրականացնել մայրաքաղաքի տարածքում և այլ քաղաքներում: Կալանավորված քաղաքացի (Վյաչեսլավ) Մալեյչուկն արդեն ցուցմունք է տվել ահաբեկչության կազմակերպիչների և մասնակիցների մասին»,-հայտարարել է Շվեդը:

Նշվում է, որ ըստ դատախազության գործով ներգրավված անձինք նախատեսում էին իշխանություններին մեղադրել մարդկանց կյանքը վտանգելու համար: Բելառուսի Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարվել է նաև փաստաթղթեր հավաքել, որպեսզի Լեհաստանից և Լիտվայից պահանջեն արտահանձնել Տիխանովսկայային և այլ կասկածյալներին, նրանց կներկայացնեն միջազգային հետախուզում:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ