fbpx
Աշխարհ

Բելառուսում աշակերտը դանակահարել է ուսուցչուհուն և համադասարանցիներին. կան զոհեր

Այսօր վաղ առավոտյան Բելառուսի Ստոլբցի քաղաքում 15-ամյա աշակերտը պատմության դասի ժամանակ դանակով հարձակվել է համադասարանցիների և ուսուցչուհու վրա: Ուսուցչուհին և աշակերտներից մեկը տեղում մահացել են, 2 աշակերտի տեղափոխել են հիվանդանոց:

Բելառուսի քննչական կոմիտեն շարունակում է պարզել դեպքի հանգամանքները: Interfax-ի փոխանցմամբ՝ 15-ամյա աշակերտը եկել է դպրոց, դասարանում թողել պայուսակը և դուրս եկել: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է և դանակահարել պատմության և հասարակագիտության 50-ամյա ուսուցչուհուն, որից հետո՝ իր երկու համադասարանցիներին: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ երկու համադասարանցիները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այնուհետև դեռահասը դուրս է եկել դասարանից և մտել կողքի դասարան, որտեղ դանակահարել է 11-րդ դասարանում սովորող 17-ամյա մի աշակերտի, որը տեղում մահացել է: Դրանից հետո կասկածյալը շենքից դուրս է եկել և փորձել թաքնվել:

Հարձակվողը ձերբակալված է: Սպանության մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ