«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրում «Սասուոլոյին» խփած գոլը նշել է թիմակցի՝ Պաուլո Դիբալայի ոճով, որը խաղադաշտ դուրս եկավ 83-րդ րոպեին:
Թուրինցիները, հաղթելով «Սասուոլոյին», հավաքել են 63 միավոր ու գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Իսկ «Սասուոլոն» 30 միավորով 11-րդն է:
Հաղորդում է armsport.am-ը։
