Բելգիայի Լյոժե քաղաքի բնակչը 10 տարի առաջ նկար է ձեռք բերել, որը կարող է շուրջ 30 մլն եվրո արժենալ։ Այս մասին տեղեկացնում է The Brussels Times-ը։
Նշվում է, որ այդպիսով տղամարդը ցանկացել է ֆինանսապես աջակցել մարդուն, ում հետ ծանոթացել է։ Նա 500 եվրոյով գնել է Հիսուսի նկարը։ Հետո նա կտավը փորձաքննության է հանձնել։ Պարզվել է՝ այն կարող է 30 մլն եվրո արժենալ։ Բացի այդ, կտավը պատկանում է Ռեմբրանտդի վրձնին։