Բելգիայի հավաքականի պաշտպան Բրանդոն Մեխելեն վարակվել է կորոնավիրուսով։ Թեստավորումը նրա մոտ դրական արդյունք է ցույց տվել։
Այս մասին հայտնում են երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Մեխելեն արդեն լքել է թիմի ճամբարը ու չի մասնակցի Իսլանդիայի հետ այսօրվա հանդիպմանը։

