Բելգիայում «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները հարձակվել են երկրի նախկին վարչապետ Էլիո Դի Ռուպոյի տան վրա. հայտնում է Газета.ру-ն:
Նշվում է, որ ցուցարարները թակել են դուռը, ապա ճայթուցիկներ նետել տան ուղղությամբ` վնաս հասցնելով շինությանը:
Նշվում է, որ ոստիկանությունն արձագանքել է միջադեպին և ձերբակալել ակցիայի ավելի քան 30 մասնակցի:
Ցույցեր են անցկացրել Բելգիայի Մոնս քաղաքում: