fbpx
Ժամանց

Բելլա Հադիդը մրցանակի է արժանացել հոգեկան խանգարումների դեմ պայքարի համար

Սուպերմոդել Բելլա Հադիդը արժանացել է God’s Love We Deliver կազմակերպության Hearts of Gold մրցանակին, որը շնորհվում է Michael Kors ապրանքանիշի հետ համատեղ, հայտնում է WWD-ը եւ հավելում, որ մոդելը մրցանակին արժանացել է հասարակության հոգեկան առողջության համար պայքարում ունեցած ավանդի համար։

Մրցանակի են արժանացել նաեւ դերասանուհի Ջեսիկա Ալբան՝ «Ակնառու բարեգործություն» անվանակարգում եւ քաղաքական ակտիվիստ, Հիլարի Քլինթոնի նախկին օգնական Հումա Աբերդին՝ «Առաջնորդության ակնառու որակներ»-ի համար:

Carlyle հյուրանոցի Bemelmans բարում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը ներկա են եղել երգչուհի Լեա Միքելեն, դերասանուհի Ֆրեյդա Պինտոն, մոդելավորող Ջորջինա Չեփմենը, դերասան Նիլ Պատրիկ Հարիսը եւ Նիկի Հիլթոն Ռոթշիլդը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ