Չելսին կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի 30-ամյա բրազիլացի հարձակվողին

Ամենադիտվածներ

ՊՍԺ-ն փոխարինող է գտել Նեյմարին

Լոնդոնի «Չելսին» կփորձի հաջորդ տարի ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 30-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերը, գաղորդում է El Pais-ը։

«Չելսին» հնարավորություն է ունեցել անցած ամռանը վարձակալել Նեյմարին, սակայն համաձայնության չի հասել աշխատավարձի հարցում։ Նրա տարեկան աշխատավարձը 40 միլիոն եվրո է։ Նեյմարի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 75 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, խփել 12, կատարել 9 գոլային փոխանցում։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ