Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը Ղազախստանում ելույթ է ունեցել ոչ սթափ վիճակում, ինչի համար ներողություն է խնդրել։
Այս մասին նա գրել է Instagram-ում։
Բիլանը գրել է, որ պատահում է, երբ մարդը հարբում է։ Բայց գրել է նաև, որ ամաչում է իր արարքի համար, սակայն ցանկանում է ազնիվ լինել երկրպագուների հետ։
Երգչի խոսքով՝ ինքը երեք օր է չի քնել, շատ է հոգնել ու նյարդային վիճակում է գտնվում։
Բիլանը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ ատում է, երբ մարդիկ եթեր են դուրս գալիս հարբած վիճակում։