fbpx
Հասարակություն

Փարիզում համերգի ժամանակ բեմի վրա մահացել է երգիչ Միքաբենը

Երգիչ Մայքլ Բենջամինը, ով հայտնի է Միքաբեն կեղծանունով, անսպասելիորեն մահացել է համերգի ժամանակ, հայտնում է The Guardian-ը։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին. ելույթի ժամանակ երգիչը նոպա է ունեցել և բեմից հեռանալիս ընկել է: Համերգի կազմակերպիչների խոսքով՝ Բենջամինը մահացել է՝ հակառակ շտապօգնության ծառայությունների ջանքերին։ Նա 41 տարեկան էր։

Ողբերգական դեպքի տեսանյութը հայտնվել է համացանցում։ Հոլովակում երաժիշտը երգելիս հանկարծակի շրջվում և ուղղվում է դեպի բեմի ելքը և ընկնում է, երաժշտությունը դադարել է և բժիշկների են կանչել։

«Ես ցնցված եմ երիտասարդ և շատ տաղանդավոր երգչի՝ Մայքլ Բենջամինի հանկարծակի մահից։ Մենք կորցրել ենք Հաիթիի երաժշտության կարևոր դեմքերից մեկին», – թվիթերում գրել է Հաիթիի վարչապետ Արիել Հենրին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ