fbpx
Սպորտ

Բենիտեսը կարող է դառնալ Լեսթերի գլխավոր մարզիչը

«Լեսթեր Սիթին» կարող է փոխել թիմի գլխավոր մարզչին ընթացիկ մրցաշրջանի ավարտին, հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը կարող է հեռանալ թիմից ամռանը: Անգլիական ակումբի ղեկավարությունը որպես ֆրանսիացուն փոխարինող` դիտարկում է «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին:

Հիշեցնենք` Բենիտեսի պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը: Իսպանացի մասնագետը դեռևս համաձայնության չի եկել ակումբի հետ` գործող պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
58-ամյա Բենիտեսը 2016 թվականի մարտին է գլխավորել «Նյուքասլը» և երկու ամիս անց դուրս մնացել ԱՊԼ-ից` հայտնվելով Չեմպիոնշիփում: Մեկ տարի անց նա ակումբին վերադարձել է Պրեմիեր-լիգա: Ընթացիկ մրցաշրջանում թիմը, վաստակելով 25 միավոր, Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ