Bentley-ն եւ The Macallan-ը ներկայացնում են վիսկիի շարք

Ամենադիտվածներ

Bentley-ն եւ The Macallan-ը ներկայացնում են վիսկիի շարք

Bentley-ն եւ The Macallan-ը համադրելով ավանդական վարպետությունն ու ավանգարդիստական տեխնոլոգիաները, թողարկել են The Macallan Horizon-ը՝ նոր շոտլանդական վիսկի սահմանափակ քանակությամբ։

Macallan Horizon-ը ներկայացված է հորիզոնական կորպուսով, շրջված 180 աստիճանով, ինչն արտացոլում է Bentley-ի ընդարձակ հորիզոնները։ Ինքնատիպ կորպուսը կազմված է վեց նյութերից, այդ թվում պատվիրված ապակուց՝ երիզված ալյումինե ժապավենով եւ ցածր ածխաջրածնային կաշվի քանդակով։

Bentley Crown Cut-ի պղնձե կարկասը, կաղնու եւ ընկույզի համադրությունը ավարտում են անոթի կերպարը՝ ցուցադրելով ավանդույթների եւ արդիականության համադրությունը։

Վիսկին արտադրող վարպետ Քիրստին Քեմփբելը մանրակրկիտ ստեղծել է այս բացառիկ մեկ մածիկանի վիսկին վեց կաղնե տակառներում։

Ստացվել է չրերի եւ համեմունքների հագեցած համով վիսկի՝ կաղնու եւ կաշվի երանգների հավելմամբ, որոնք արտացոլում են Bentley-ի շքեղ ինտերիերը։

The Macallan Horizon-ի շիշը 70 միլիլիտր տարողություն ունի, կարելի է ձեռք բերել Macallan Estate բութիկում եւ զբոսաշրջային մանրածախ բութիկներում, ինչպես նաեւ պրեմիում-դասի մանրածախ խանութներում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ