fbpx
Սպորտ

Բենզեման նշել է այն խաղացողին, որն այս տարի պետք է արժանանա Ոսկե գնդակին

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման, որն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադում», կարծում է, որ 2024 թվականին «Ոսկե գնդակը» պետք է ստանա մադրիդյան ակումբում իր նախկին թիմակից Վինիսիուս Ժունիորը։

Նախօրեին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2:0 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային», իսկ Վինիսիուսն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ:

Բենզեման սոցցանցում հրապարակել է լուսանկար, որտեղ բրազիլացին տոնում է գոլը և այն մեկնաբանել «Ոսկե գնդակ» արտահայտությամբ։

Հարկ է նշել, որ Վինիսիուսը բուքմեյքերների վարկածով «Ոսկե գնդակի» համար պայքարում ֆավորիտ է։ Նրան հաջորդում են թիմակիցներ Ջուդ Բելինգհեմը և Թոնի Կրոսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ