Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է բենզինային շարժիչներով մեքենաներն: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Մասկը դրանք որակել է «անցյալ դարի» մեքենաներ և նշել, որ նրանց սպասվում է թանգարանային ցուցանմուշների աննախանձելի ճակատագիր:
Մասկը հավելել է, որ տրանսպորտային միջոցների ավանդական ուժային կայանքները ոչ այլ ինչ են, քան «անցողիկ տարվածություն», որը շատ շուտով «լավ կնայվի որպես թանգարանային նմուշ»:
Սա առաջին անգամը չէ, որ Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիրն իր բացասական վերաբերմունքն է հայտնում բենզինային շարժիչներով մեքենաների վերաբերյալ և նշում էլեկտրամեքենաների գերիշխող դիրքը դրանց նկատմամբ, գրում է ibtimes-ը:
Դեռևս անցած ամիս տված հարցազրույցներից մեկի ժամանակ, միլիարդատերը հայտնել էր, որ այսօրվա մեքենաները «սիրտ ու հոգի չունեն»:
Աղբյուրի տվյալներով՝ Մասկն ակնկալում է, որ մինչև տարեվերջ Tesla-ն 360 000-ից մինչև 400 000 ավտոմեքենա կիրացնի:
Gas cars are so last-century! https://t.co/jrfrXjbLeZ
— Elon Musk (@elonmusk) August 9, 2019

