fbpx
Արցախ

ԿԽՄԿ-ն Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ` մանկական սնունդ, դեղորայք և սննդամթերք

15 օր է՝ փակ է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեկ բեռնատար երեկ Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ, «Լուրերին» տեղեկացրել է կառույցի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Տեղափոխված մանկական սնունդը, դեղորայքը և սննդամթերքը հատկացվելու են առողջապահական հաստատություններին՝ հետագա բաշխման համար:

Կարմիր խաչը Արցախից նաև տարհանել է չորս օտարերկրյա քաղաքացու, որոնք առողջական խնդիրներ ունեն և պատրաստվում են մեկնել իրենց երկրներ: Թե ո՛ր երկրներից են այդ քաղաքացիները՝ կառույցի ներկայացուցիչը չի հստակեցրել:

Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) – Այս անձինք ունեն տարբեր քրոնիկ հիվանդություններ, որոնց համար դիմել էին թե՛ նրանք, թե՛ նրանց երկրի ներկայացուցիչները, և մենք նաև տեղի կառույցների փոխհամաձայնությամբ կազմակերպել, միջնորդել ենք նրանց տեղափոխումը Հայաստան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ