Բերդի ջրամատակարարումը կբարելավվի

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Հուլիսի 12-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ընկրության կողմից իրականացվող ծրագրի ավարտին Տավուշի մարզի Բերդ քաղաքի սպառողները կապահովվեն կայուն շուրջօրյա ջրամատակարարմամբ։

«Բերդ» ջրի մաքրման կայանի /ՋՄԿ/ վերակառուցման ծրագրի իրականացման համար ընկերությունը հատկացրել է 30 մլն դրամ: Անցած մեկ ամսվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել ՋՄԿ-ն սնող բոլոր 3 գետային ջրընդունիչների վերանորոգման, կայանի արագ գործողության ֆիլտրերի հիդրոմեկուսացման և համակարգում վթարային վիճակում գտնվող 2 մարիչ հորերի վերանորոգման ուղղությամբ:
Ինժեներական այս կառույցը 1970-ականներից ի վեր չի վերանորոգվել, ինչի պատճառով հոսակորուստը հասնում է վայրկյանում 15 լիտրի, ինչը զգալի է հատկապես ամռանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ