Արցախի մշակութային ժառանգության պահպանման հետքերով. հայտարարություն

Ամենադիտվածներ

Արցախի մշակութային ժառանգության պահպանման հետքերով. հայտարարություն

Հուլիսի 12-ին Եվրոպա Նոստրան և Հնագետների եվրոպական ասոցիացիան հրապարակել են համատեղ հայտարարություն, որում կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում համապարփակ պաշտպանել հարուստ բազմամշակութային ժառանգության ամբողջականությունը, իսկությունը և բազմազանությունը:

Հայտարարության առանցքային նպատակն է խթանել անկախ փորձագիտական ​​առաքելության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում` տարածաշրջանում վտանգված բազմամշակութային և բազմադավան ժառանգության պահպանման պայմաններ ստեղծելու համար և նպաստել իրավիճակի բարելավմանը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և վստահության ամրապնդման և ի շահ ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ամբողջ Եվրոպայի:

Եվրոպա Նոստրան և Հնագետների եվրոպական ասոցիացիան հորդորում են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին համագործակցել և պահպանել իրենց ստանձնած պարտականությունները և միջազգային պարտավորությունները:

Հայտարարությունը համահունչ է հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգությանը ԵՄ մոտեցման վերաբերյալ շատ կարևոր եզրակացություններին, որոնք ընդունվել են 2021 թ. հունիսի 21-ին Եվրամիության խորհրդի կողմից՝ ճանաչելով մշակութային ժառանգության կարևոր դերը խաղաղության, ժողովրդավարության և կայուն զարգացման գործում՝ որպես ԵՄ արտաքին հարաբերությունների շրջանակներում խաղաղության, անվտանգության և զարգացման Եվրամիության մոտեցման մի մաս:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();