Բերձորի տարածաշրջանում 3 արկ է ընկել. Արծրուն Հովհաննիսյան

Ամենադիտվածներ

Պետք է շատ հաճախ քաշվել, հարմար դիրք գրավել, հարմար ծուղակ ստեղծել․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ևս ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակը: ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ բացի առաջնագծի գործողություններից, հրթիռակոծվել են Մարտունին և Բերձորը՝ իրենց հարակից բնակավայրերով: Բերձորի տարածաշրջանում 3 արկ է ընկել։

«Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող՝ Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Այս ուղղությամբ կան հստակ հաջողություններ: Մասնավորաես՝ գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով, որոշ բնակավայրերի հարակից հատվածներում չեզոքացման այդ աշխատանքները շարունակվում են», – ասել է Հովհաննիսյանը:

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ հարավային ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի գրոհներ են կատարել Որոտանի ուղղությամբ: Որոշ ստորաբաժանումներ թողել են տեխնիկան: Բերձորից հառառակորդին հետ են մղել՝ դեպի հարավ: Լարվածությունը պահպանվում է: Հակառակորդը փորձում է հարձակումներ իրականացնել որոշ ճանապարհների, գետերի ուղղությամբ, այդ հարձակումները չեզոքացվում են: Մարտերը օջախային բնույթ են կրում, ՀՀ ԶՈւ-ն լիովին տիրապետում է իրավիճակին՝ չնայած այն հանգամանքին, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացում:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();