fbpx
Քաղաքականություն

Խնդիրը Բերձորի միջանցքի փակ լինելն է. Ի՞նչ նպատակներ է սահմանել Բացումը

Խնդիրը Բերձորի միջանցքի փակ լինելն է: Սա հիմնապատճառ չէ, այլ հետևանք է, որը շատ լավ գիտակցում ենք: Բացում քաղաքացիական նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը հրապարակում է արել ՝ ներկայացնելով խնդիրը, նպատակներն ու պայքարի ձևերը, որ որդեգրել է Բացում նախաձեռնությունը։

«Հիմնապատճառը մեր մտածողության մեջ արատավոր երևույթներն են, բայց մտածողության վրա ազդելու և փոփոխելու համար մենք պետք է կարողանանք կենտրոնացում ապահովել: Եվ այս պարագայում, ու հաճախ էլ այդպես լինում է, որ հետևանքի վերացումը բերում է նաև պատճառի վերացման:

Բերձորի միջանցքի բացումն ուղիղ ճանապարհն է Արցախի հայ ժողովրդի հիմնարար իրավունքների հարգման ու նաև ճանաչման, ինչը իրավամբ բխում է մեր աշխատանքի որակից, բայց երաշխիքներ չունեք, այլ ունենք հույս և շատերի օգնության կարիքը թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական:

Այս խնդրի առնչությամբ սահմանել ենք հետևյալ երեք նպատակները.

1. Բացել Բերձորի միջանցքը:

2. Ապահովել միջանցքի անվտանգ, անխափան և անժամկետ գործունեությունը:

3. Արցախում վերացնել հումանիտար աղետի հետևանքները:

Այս նպատակները սահմանելուց հետո հարց է ծագում. ինչպե՞ս դրանք անել:

Այսինքն, ի՞նչ ձևեր կան բացելու միջանցքը: Դեռևս դեկտեմբեր-հունվար ամիսներին, երբ հանրային քննարկումներ կազմակերպեցինք, դուրս բերեցինք մի քանի ձևեր.

1. Գնալ և բացել ճանապարհը քաղաքացիական անհնազանդության միջոցով։

2. Դիվանագիտական ճնշմամբ բացել՝ օգտվելով միջազգային իրավունքներից և մեխանիզմներից:

3. Բացել ճանապարհը՝ Ադրբեջանի համար անելանելի կամ անարդյունավետ դարձնելով շրջափակումը:

4. Բացել ճանապարհը՝ ներքին դիմադրողականությունը բարձրացնելով՝ քաղաքացիկան պաշտպանությա և ինքնապաշտպանության կարողությունները բարձրացնելով:

5. Բացել ճանապարհը՝ վերոգրյալ կետերը համադրելով:

Դուրս բերվեց 6-րդ կետը, որը քաղաքացիական չէ, այլ ռազմական է, սակայն որպես քաղաքացիական նախաձեռնություն, և նախաձեռնությանը չվնասելու համար մեր կողմից ընդունվել է ի գիտությունը և չի մոռացվել:

Բացելուց հետո երաշխիքներ պետք է լինեն անվտանգության, անարգելության և անժամկետ միջանցքի գործունեության համար, որը մերժում է ադրբեջանական անցակետի առկայությունը, նրանց զինված ու այլ ուժերի տեղակայումը միջանցքի երկայնքով՝ առնվազն 5 կմ հեռավորությունն ապահովելով: Որը նաև մերժում է միջնցքի այլընտրանք առաջարկվող որևէ ճանապարհ դեմ՝ չլինելով առհասարակ ճանապարհների բացմանը, եթե դրա նպատակահարմարությունը կգտնի Արցախի հայ ժողովուրդը:

Հումանիտար աղետի հետևանքների վերացումը պետք է իրականացնի հայ ժողովուրդը, իսկ միջզգային կառույցները պարտավոր են աջակից լինել այդ գործին և առհասարակ բոլոր թվարկածս նպատակներին հասնելու համար, քանի որ դա կւոյմ է համամարդկային բնույթ, հիմնաված է միջազգային իրավունքներիև մարդասիրության վրա, ինչը մենք 24 ժամ հիշեցնում ենք ՄԱԿ-ին, ՄԱԿ ԱԽ երկրներին, ԵՄ-ին, կառավարություններին, այդ թվում և ՀՀ կառավարությանը:

Մենք հայտարարել ենք, որ նախաձեռնությունում մի կողմ է դրված կուսակցական դրոշները հանուն միասնական նպատակների հասնելու շուրջ համերաշխության: Հարցը ներքաղաքական չէ, այլ համազգային: Բայց քաղաքական հարց է, նույնիսկ հումանիտար օգնություն փոխանցելը քաղաքական որոշման հարց է, որից երբևէ չենք խուսանավել: Մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք և որով ընդգծում ենք, որ ձգտում ենք սահմանված խնդրի լուծման: Բազմաթիվ պահանջներ ենք ներկայացրել կառավարական ուժին ու շարունակելու ենք պահանջների ետևից գնալ:
Ներկայացրել ենք, որ մենք հակակառավարական, կառավարական, ռուսամետ, արևմտամետ կամ օտարամետ ուժ չենք, ոչ մեկի պրոեկտը չենք, այլ տարբեր հայացքներ, ճաշակներ, մտքեր ունեցող մարդկանց միավորում ենք՝ հայաստանյան քաղաքացիական նախաձեռնություն, որը վեր է ածվել շարժման, երբ Արցախում սկիզբ դրվեց համազգային շարժման:

ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ մեր ընտրած «ճանապարհային քարտեզը», որը միակը չէ, ներառվում է ձևերից երկրորդի մեջ՝ դիվանագիտական ճնշմամբ բացել ճանապարհը, որը հիմնված է միջազգային իրավունքի և մարդսիրության վրա:
Իսկ բեռների հավաքագրումը «Տան առևտուր Արցախի համար»՝ շեշտադրումն էր հայ հանրության մասնակցայնությունը, կամքը և ջանքերը, որը սկսեց ծառայել նպատակին: Ստիպեց, որ ՄԱԿ-ի գրասենյակը, գլխամասի ադմինիտրացիան, կառավարությունը ակտիվորեն գործեն, այլ ոչ թե գաղտագողի. նախ կառավարությունը հումանիտար բեռներ ուղարկեց դեպի Արցախ, որը ինչպես հայընի է, մինչև հիմա կանհնած է ադրբեջանական ապօրինի անցակետի մոտ, այնուհետև ՄԱԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը եղավ, որով փաստվեց հումանիտար աղետի մասին՝ հիմնված հատկապես մեր կողմից փոխանցված փաստերի վրա, որ հավաքագրել էինք Արցախի քաղաքացիներից: Հետո՝ ՄԱԿ հայաստանյան պատվիրակությունը մեկնեց դեպի անցակետ՝ փաստելու դրբեջանական կողմից փակելը, ոչ հայկական:

Այնուհետև, դիմեցինք ԱԳՆ-ին, որ փաստաթղթեր ներկայացնի, թե ինչ է արել, և որին հետևեց հանդիպում իրենց հետ, որին էլ հետևեց ՀՀ ներկայացուցչի դիմումը ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ գումարելու մասով: Նիստը գումարվելուց հետո նոր մեզ ներկայացրեցին փաստաթղթեր, որոնք ուսումնասիրել ենք և որոնց մասին դեռ հայտարարություն կանենք հավելյալ, եթե նկատենք ԱԳՆ կողմից պասիվություն՝ բանաձև ընդունելու նպատակով նոր արտահերթ նիստ գումարելու ուղղությամբ աշխատանքի մասով: Այսօր վերջին հանձնած նամակին՝ պահանջին, որ ՄԱԿ ԱԽ նիստ կանչելու հայցով կրկին դիմեն, պատասխան ստացանք, որը տարակուսելու տեղիք է տալիս և դրանք կհանրագումարվեն մեր արձագանքին:

Այս ամենի ընթացքում մեր հայրենակիցները, անսալով մեր կոչերը, սկսեցին բողոքի ցույցեր Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Կոպենհագենում, Վիեննայում, Կիպրոսում, Երուսաղեմում և աշխարհի այլ քաղաքներում՝ ցույց տալով, որ կանգնած են Արցախի իրավունքների պաշտպանության կողքին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ