fbpx
Աշխարհ

Բերլուսկոնին մտադիր է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին մտադիր է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին: Այս մասին հայտնում է ТАСС-ը: 

Նա նման հայտարարություն է արել Սարդինիում՝ «Հառաջ, Իտալիա» կուսակցության միջոցառումներից մեկի ժամանակ: 

«Ես որոշեցի մասնակցել Եվրոպական ընտրություններին, որպեսզի իմ ձայնը Եվրոպային լսելի դարձնեմ», – ասել է Բերլուսկոնին: 

Քաղաքական կարիերայի ընթացքում Սիլվիո Բեռլուսկոնին երեք անգամ ղեկավարեց Իտալիայի կառավարությունը: 

Եվրախորհրդարանի ընտրությունները նախատեսված են մայիսի 2019 թ. վերջի դրությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ