Դեկտեմբերի 10-ին, ժամը 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Չարենցի փողոցում գործող կարաոկե ակումբից ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 29-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակ և չլիցքավորված փամփշտատուփ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։