Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ժամը 23:41-ին ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- ՀՀ 2 համայնքներում նոր տեղադրված շչակներ են փորձարկվելու
- Տղամարդուն վրաերթի են ենթարկել, նա շպրտվել է այլ փողոց, որտեղ ենթարկվել է կրկնակի վրաերթի
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ․ Կ․, ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է:
Նշվում է նաև, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, Լ․ Կ․-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։