Այսօր՝ նոյեմբերի 18-ին, երկօրյա այցով Երևան կայցելի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ կառավարությունը։
Նշվում է, որ Միշուստինը մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
Ըստ աղբյուրի՝ դրան մասնակցելու են նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետերը, ինչպես նաև որպես դիտորդ մասնակցելու են Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։
Նիստի օրակարգում են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները։