Մահացել է Բեթմենին հնչունավորող դերասան Քևին Քոնրոյը

Հրապարակող՝

Մրցակցությունից բացի ուրիշ ոչինչ չեմ տեսնում․ Ալեքսանդր Գրիգորյան

Ամենադիտվածներ

67 տարեկան հասակում մահացել է դերասան Քևին Քոնրոյը՝ անիմացիոն սերիալներում և խաղերում Բեթմենի ձայնի հնչունավորողը։ Այս մասին հաղորդվում է Փիթեր Մեյհյու հիմնադրամի Twitter-ի էջում։ Մահվան պատճառը քաղցկեղն է։

Քոնրոյն առաջին անգամ հնչունավորել է սուպերհերոսին 30 տարի առաջ Բեթմենի անիմացիոն սերիալում։ Նա խաղացել է Բրյուս Ուեյնի դերը Բեթմենում՝ Arkham Asylum, Arkham City, Arkham Knight և այլ խաղերում։ Դերասանը նաև խաղացել է մարդ-չղջիկը The CW-ի Arrowverse քրոսովերներից մեկում։

«Քևինը կատարյալ էր: Նա մոլորակի իմ սիրելի մարդկանցից է, ես նրան սիրում էի եղբոր պես։ Նա անկեղծորեն հոգ էր տանում շրջապատի մասին և պարկեշտություն էր ցուցաբերում ամեն հարցում։ Ամեն անգամ, երբ հանդիպում կամ զրուցում էի նրա հետ, տրամադրությունս լավանում էր»,- պատմել է մահացած դերասան Մարկ Հեմիլի գործընկերը, ով հնչունավորում է Ջոկերին։

Ամենաթարմ