Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ ՄաքՔենզի Սքոթը դարձել է աշխարհի ամենահարուստ կինը:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ նրա կարողությունն այս պահին գնահատվում է 68 միլիարդ դոլար, որը շուրջ 1 միլիարդով ավելի է Սքոթին նախորդող Ֆրանսուազ Բետենկուր-Մայերսի կարողությունից։
Հիշեցնենք, որ անցյալ տարի կայացած ամուսնալուծության արդյունքում ստացավ Սքոթը Բեզոսից ստացավ Amazon-ի բաժնետոմսերի 4 տոկոսը։

