«Բարգավաճ Հայաստան» կուսկացությունը միանում է արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանը: Այդ մասին Facebook-ում գրառում է արել ԲՀԿ-ական Արման Աբովյանը։
«Հաշվի առնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է արտահերթ նիստ գումարելու՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերների նախաձեռնությանը:
Այս պահին ընթացքի մեջ են գտնվում նախագծի մշակման աշխատանքները:
ԱԺ խորհրդի նիստի գումարման և արտահերթ նիստ հրավիրելու մեր առաջարկի ընդունման դեպքում այսօր երեկոյան խորհրդարանի արտահերթ նիստ կկայանա»,-գրել է Աբովյանը: