Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այստեղ խոսքը վարկանիշային ընտրակարգը հանելու մասին է, որին կողմ են արտահայտվել արտախորհրդարանական ուժերը։
Հովհաննիսյանի խոսքով՝ խորհրդարանական ուժերից էլ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է, որ իրենց համար միևնույն է, քանի որ ընտրակարգի փոփոխությունից խաղի կանոնները չեն փոփոխվում։
Պատգամավորը պնդել է, որ միայն համամասնական ընտրակարգին անցնելը ոչ մի խնդիր չի առաջացնելո քաղաքական միավորների համար, դեռ մի բան էլ՝ հնարավոր է լինելու խուսափել մի շարք խնդիրներից։