«Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը Բրատիսլավայում բանակցությունների մասին հայտնի է այնքան, որքան տեղեկատվություն է տրվել իշխանության համապատասխան մարմինների կողմից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ իրենք հարցեր ունեն, որոնք առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կարող են քննարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարության համապատասխան անձանց հետ։
«Միայն դրանից հետո մենք կկարողանանք ընդհանրացված գնահատական տալ»,-ասել է Տոնոյանը։
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում (Սլովակիա), Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ։