Գովազդ

Վաղը դատարանը կքննի ԲՀԿ առաջնորդին կալանավորելու միջնորդությունը

Ամենադիտվածներ

Ծառուկյանը հարուցված քրգործերով չի հարցաքննվել․ նա առնչություն չունի այս քրգործերի հետ․ փաստաբան

ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա հայտնել է, որ հունիսի 17-ին առաջին ատյանի դատարանը քննելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

«Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է, ռեալ բան չկա»,- նշել է Ծառուկյանը։

Այն հարցին, թե արդյոք իր դեմ ցուցմունք կա՞, Ծառուկյանն ասաց՝ ոչ։

«Ինձ հետ կապված որևէ բան չկա, որևէ խնդիր չկա։ Կառավարման հետ ոչ մի կապ չունեմ, կան կառավարիչներ, իսկ եթե կա որևէ մեկը, որը բան ունի ասելու թող գա առերեսման։ Շինծու, սարքած գործ է, դատարանում կքննվի, դուք էլ կտեսնեք»,- ասել է ԲՀԿ առաջնորդը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, որ իրեն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, Ծառուկյանը պատասխանեց. «Ներկայացրել են, այո։ Հիմա իրենց մեղադրանքը վաղը կքննվի և կտեսնեք՝ ինչ է ներկայացված։ Չկա հիմնավորում, սարքած գործ է»։

Ամենաթարմ