ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ապրիլի 9-ին քննարկման դրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ ոչ թե 18 տարեկանում, այլ նվազագույնը 1 տարի ծառայություն անցնելուց հետո միայն զինծառայողները հնարավորություն ունենան մարտական հերթապահության անցնելու:
«18-ը չափազանց փոքր տարիք է՝ մարտական հերթապահություն իրականացնելու համար: Այս սկզբունքները պահպանելով՝ չենք ունենա դժբախտ պատահարներ՝ մահվան ելքով, հաշմանդամության կարգ ստանալով և այլն»:
Էնֆիաջյանը նաև հավելեց, որ ուսումնասիրել են նաև միջազգային փորձը, հատկապես՝ Իսրայելինը: