Ինչպես արդեն հայտնել էինք, լեհական «Պոգոն» ակումբը, որտեղ վերջերս տեղափոխվեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, մարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։
Հավաքի ընթացքում Բիչախչյանի թիմն ընկերական հանդիպում է անցկացրել շվեցարական «Ցյուրիխի» հետ։
Հանդիպման ընթացքում ակումբում իր նորամուտն է նշել նաև Բիչախչյանը, ընդ որում՝ շատ հաջող կերպով։
32-րդ րոպեին շվեցարական թիմին հաջողվել է բացել խաղի հաշիվը, սակայն մինչև խաղակեսի ավարտը հայ ֆուտբոլիստը գոլ է հեղինակել ու հավասարեցրել այն։
Երկրորդ կեսում գոլեր չեն գրանցվել ու հանդիպումը հենց այդպես էլ ավարտվել է` 1-1: Այսպիսով՝ Բիչախչյանը ակումբում նորամուտը նշեց գոլով, միաժամանակ՝ փրկելով թիմին պարտությունից։