InstatScout-ի տվյալներով՝ Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպման ժամանակ ամենաշատ տարածությունը հաղթահարել է մեր թիմի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի պաշտոնական էջից։
Ի դեպ, Բիչախչյանը նշված ցուցանիշով երկու թիմերի կազմում է առաջինը։ Երիտասարդ խաղացողը հաղթահարել է 12146 մետր։
Հիշեցնենք, որ այդ խաղում մեր միակ գոլը խփեց հենց Բիչախչյանը։

