Աշխարհ

Բայդենն ու Ծինփինը մինչև տարեվերջ կհանդիպեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համաձայնության են եկել՝ մինչև տարեվերջ վիրտուալ գագաթնաժողով կազմակերպելու առումով։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ այս որոշումը կայացվել է Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի ու Չինասանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի անդամ Յան Ցզեչի միջև երկար բանակցությունների արդյունքում։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ձևաչափն ու կոնկրետ ժամկետները դեռևս մշակվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ