Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը «Ինչպես կանխել հաջորդ համավարակը» անունով գիրք է գրել։ Այս մասին ձեռնարկատերը գրել է իր կայքում։
Իր գրքում Գեյթսը նախանշել է քայլեր՝ ապագայում նմանատիպ գլոբալ իրադարձություններից խուսափելու և մոլորակի բոլոր մարդկանց համար ավելի լավ առողջապահություն ապահովելու համար:
Նա իր գրքում անդրադարձել է նաև ախտածինների դեմ վաղ պայքարի համար անհրաժեշտ գործիքների մասին։