fbpx
Ժամանց
23:00 14/02/2020

Բիլի Այլիշի՝ Ջեյմս Բոնդի նոր ֆիլմի համար գրված երգը մի քանի ժամում 5 միլիոնից ավելի դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բիլի Այլիշի՝ ուրբաթ YouTube-ում հրապարակված նոր երգը, որը պետք է դառնա Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի` «Մեռնելու ժամանակը չէ» կինոնկարի սաունդթրեկը, մի քանի ժամում ավելի քան 5 միլիոն դիտում է գրանցել:

Այն մասին, որ 18-ամյա Այլիշը պետք է կատարի ֆիլմաշարի հերթական մասի գլխավոր երգը, հայտնի էր դարձել հունվարի կեսերին: Երգչուհին դարձել է «Բոնդիանայի» ամբողջ պատմության մեջ ամենաերիտասարդ կատարողը:

Ավելի վաղ 007 գործակալի մասին ֆիլմերի գլխավոր երգերը կատարել են Մադոննան, Փոլ Մաքքարթնին և այլք:

Մոտ 4 րոպե տևողությամբ երգը հրապարակվել է YouTube տեսածառայությունում և այլ հարթակներում:

Բիլի Այլիշը հայտնի է դարձել 2016 թվականին Ocean Eyes դեբյուտային երգի թողարկումից հետո: Այս տարի նա հաղթանակ է գրանցել «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ` հաղթելով 4 գլխավոր անվանակարգերում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ