ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում մոտ ժամանկներս Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպում դեռ չի նախատեսվում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մոտ ժամանակներս հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա պատմել է թուրք լրագրողներին խորհրդարանում ելույթից հետո:
