«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան 22-ամյա կիսապաշտպան Ալան Կոռոևի հետ:
Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Նշենք, որ «Վեստ Արմենիան» առաջին խմբի առաջնության առաջին հատվածից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելեկում:
