ԲԿՄԱ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը Ֆերնանդեսն է

Հրապարակող՝

ԲԿՄԱ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը Ֆերնանդեսն է

«ԲԿՄԱ»-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար  երկրպագուների միջև անցկացված հարցման արդյունքներով պաշտպան Մարիո Ֆերնանդեսը հաղթող է ճանաչվել: Ֆուտբոլիստը ստացել է ձայների 66 տոկոսը:

Այս ամիս բրազիլացի ֆուտբոլիստը մասնակցել է «ԲԿՄԱ»-ի բոլոր 4 հանդիպումներին և երկու գոլի հեղինակ է դարձել՝ գրավելով «Սպարտակի» և «Ահմատի» դարպասը:

Հարցման արդյունքներով, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իգոր Ակինֆեևը, իսկ երրորդ հորիզոնականում Ֆյոդոր Չալովն է:

Հիշեցնենք, որ «բանակայինները» 4-րդ տուրից հետո ունեն 16 միավոր և զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը:

 

Ամենաթարմ