fbpx
Քաղաքականություն

Բլինքենը եւ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենը սեպտեմբերի 12-ին զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը:

«Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման կանոնների շուրջ համաձայնությունը: Պետքարտուղարը և վարչապետ Փաշինյանը քննարկել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնումը, ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին, որոնք օգուտ կբերեն Հայաստանի ժողովրդին և ողջ կովկասյան տարածաշրջանին»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ