ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շաբաթ օրը կայցելի Թուրքիա, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին:
«Սիրելի բարեկամներ, Բլինկենը Թուրքիա կժամանի շաբաթ օրը։ Նա կգա Թուրքիա որպես իմ հյուր։ Դա այն է, ինչ նախատեսվում է այս պահին, այսինքն ՝ եթե որևէ փոփոխություն տեղի չունենա, նա կգա որպես մեր հյուր»,-հեռուստաալիքը մեջբերում է Ֆիդանի խոսքերը։