fbpx
Աշխարհ

Կոչ եմ անում շարունակել հայ-ադրբեջանական երկխոսությունը․ Բլինքենը ողջունել է առաջին համատեղ նիստի անցկացումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններին և խրախուսում է շարունակական դրական թափը։

Կոչ եմ անում շարունակել հայ-ադրբեջանական երկխոսությունը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության»,- գրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ