fbpx
Աշխարհ

Bloomberg- ը ռուբլին ճանաչել է աշխարհի ամենառիսկային արժույթը

Մայիսից ի վեր առաջին անգամ ռուբլին դարձել է աշխարհի ամենառիսկային արժույթը՝ առաջ անցնելով թուրքական լիրայից, հայտնում է  Bloomberg- ը:

Գործակալության հաշվարկներով՝ risk reversal ցուցանիշը, որը որոշում է արժույթի փոխարժեքի  անկման հիման վրա գումար վաստակելու հավանականությունը,  թուրքական լիրայի մոտ  12 տոկոսային կետից նվազել է մինչև 3.8: Միաժամանակ ռուբլու ցուցանիշները մի փոքր ավելի բարձր են:

Թուրքական արժույթը կարողացել է ամրապնդել իր դիրքերը, երբ  երկրի կենտրոնական բանկը առանցքային տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 24 տոկոս, իսկ ԱՄՆ-ն վերացրել է  երկրի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:

Ռուբլու փոխարժեքի վրա է անդրադարձել նավթի գների անկումը: Բացի այդ, ներդրողները վախենում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառումից:

Կերչի նեղուցի միջադեպից հետո զգալիորեն աճել են ռիսկերը:  Նոյեմբերի 26-ին ռուսական ակտիվների շուկայում գների կտրուկ անկում է գրանցվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ