fbpx
Իրավական

«Բնականաբար, ուղղորդվածություն էլ կար», – Հայկ Խանումյան՝ «ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի» անցկացվող բողոքի ակցիայի մասին

Շաբաթը օրը` դեկտեմբերի 22-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում նախաձեռնվել էր բողոքի ցույց` ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Նախաձեռնության հեղինակները հանդես են եկել ելույթներով` դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Հավաքվածները՝ մոտ 150-200 հոգի, կոչ են արել անհապաղ ազատ արձակել Քոչարյանին՝ ընթացքում պարբերաբար վանկարկելով` «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», «Ազատություն նախագահին»: 

«Պետք է հաշվի առնել, որ հնարավոր է նաև այսպիսի բաներ լինեն»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանը:

– Պարոն Խանումյան, երկու օր առաջ Ստեփանակերտում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի: Ո՞ւմ նախաձեռնությամբ է դա եղել, ովքե՞ր են մասնակցել:

– Տարբեր մարդիկ էին մասնակցում: Ինչքան հասկացա՝ նախկին «Մետաքս» կոմբինատի աշխատակիցներն էին, որտեղ Քոչարյանը աշխատել էր:

– Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր նպատակը Արցախում նման ցույց կազմակերպելու:

– Կարծում եմ՝ նորմալ է, երբ որ մարդը ունի նախկին կոլեկտիվ, հնարավոր է նաև այդպիսի միտք առաջանար մարդկանց մոտ: Մեծ բան չեմ տեսնում, նամանավանդ որ մասնակիցների թիվը այդքան էլ մեծ չէր:

– Այսինքն, ուղղորդվածություն չկա՞ր:

– Դե, բնականաբար, ուղղորդվածություն էլ կար: Այսինքն, այնտեղ մասնակիցների որոշակի վերլուծությունները ցույց էին տալիս, որ կոնկրետ իշխանական կուսակցությունից մարդիկ կային, որոշակի գործակալական ցանց նույնպես կար: Բայց դա հիմնական մասսան չէր: Ուղղորդված չէր, բայց աջակցություն ցույց էին տվել:

– Ինչպե՞ս են արցախցիները և Արցախի իշխանություններն արձագանքել այդ ցույցին:

– Սովորական, կարծում եմ՝ ոչ մի ձև էլ չեն արձագանքել: Չեմ կարծում, թե ինչ-որ արձագանք պիտի լինի:

– Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք սա ինչ-որ կերպ հայաստանյան ներքաղաքական հարցերին խառնվելու փորձ է:

– Համենայնդեպս, պետք է հաշվի առնել, որ հնարավոր է նաև այսպիսի բաներ լինեն: Եթե մի քանի հարյուր մարդ որոշում է այդ ձևով իրենց կարծիքը արտահայտել, դա էլ նորմալ է՝ հաշվի առնելով, որ Քոչարյանը եղել է նաև Արցախի նախագահ:

Գրում է armtimes.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ