ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ քաղաքացու բնակարանից կատարված գողության դեպքը:
«Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 13-ին՝ ժամը 16։19-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12։30-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձն, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել իր բնակարան և ննջասենյակից գողացել 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկե զարդեր։
- Վեդու նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
- 44-օրյա պատերազմի հետևանքով որքան մարդկային կորուստներ ունի ՀՀ-ը․ հայտնում է ՔԿ
Դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: