fbpx
Աշխարհ

Բնապահպան ակտիվիստները շրջափակել են Լոնդոնի ֆոնդային բորսայի մուտքը

Extinction Rebellion բնապահպանական կազմակերպության ակտիվիստներն ապրիլի 25-ին շրջափակել են Լոնդոնի ֆոնդային սակարանի մուտքը՝ իշխանություններից պահանջելով մոլորակի կլիմայի փոփոխման դեմ պայքարին միտված ակտիվ գործողություններ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Սև կոստյումներով և կարմիր փողկապներով ցուցարարները շրջափակել են շենքի մուտքը՝ ձեռք ձեռքի տված։  Extinction Rebellion-ի անդամները, ավելի վաղ տարածված հայտարարության համաձայն՝ պլանավորում են մի քանի ժամ փակել միջազգային ֆինանսական կենտրոնը՝ Լոնդոնի Սիթին, այնտեղ արգելափակել առավել բանուկ մայրուղիները:

«Սիթիի տարբեր վայրերում մարդկանց բազմությունները կդադարեցնեն երթևեկությունը»,- ճշտել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը:

Ցուցարարները տասնօրյա բողոքների շրջանակում իրենց եզրափակիչ ակցիայի համար ընտրել են հենց գործարար թաղամասը, քանի որ «ֆինանսական ինդուստրիան է պատասխանատվություն կրում կլիմայական և բնապահպանական աղետների (հանգեցնող նախագծերի) ֆինանսավորման համար»:

«Մենք դրան խրախուսող ընկերություներին, հիմնարկություններին, ինստիտուտներին կոչ ենք անում ասելու ճշմարտությունը»,- ասել է ներկայացուցիչը:

Ապրիլի 15-ին բնապահպանական կազմակերպության ակտիվիստների բողոքների սկսվելուց ի վեր Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան հազար մարդու:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ