fbpx
Մշակույթ

Բոբ Մառլին այսօր կդառնար 74 տարեկան

1945 թվականի փետրվարի 6-ին է ծնվել ջամայկացի երաժիշտ և կոմպոզիտոր Բոբ Մառլին: Այսօր նա կդառնար 74 տարեկան: Երգիչը համարվում է ռեգգի ժանրի ամենահայտնի կատարողը: Հենց Բոբի շնորհիվ ռեգգին մեծ ճանաչում ձեռք բերեց և լայն տարածում գտավ Ջամայկայում, հետագայում` երկրի սահմաններից դուրս:

Մառլին մահացել է 36 տարեկանում` մելանոմա (մաշկային քաղցկեղի տեսակ է) հիվանդության պատճառով:

Նա ռաստա կոչվող կրոնական շարժման հետևորդ էր: Շատերը Մառլիին առաջնորդ էին համարում: Հենց իր հավատքի շնորհիվ էլ Բոբը հրաժարվեց ոտքի բութ մատի ամպուտացիայից, երբ նրա մոտ հայտնաբերեցին հիվանդությունը: «Ռաստան դեմ է մարմնի որևէ հատվածի հատմանը: Ես թույլ չեմ տա, որ ինձ մասնատեն»,- ասել էր նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ